Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Հաշվի նույնականացում

ՄոբիԴրամի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնված կամ ամբողջական ցանկից օգտվելու համար
անհրաժեշտ է դառնալ Պրեմիում հաճախորդ` ընտրելով  նույնականացման ներքոնշյալ տարբերակներից մեկը:
Անկախ նույնանացման տարբերակից բացվող հաշվառման հաշվին կցված պետք է լինի բանկային հաշիվ եւ(կամ) վճարային քարտ:

Հեռավար նույնականացում

Հեռավար նույնականացում ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • Սքանավորել կամ լուսանկարել Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը և սոցիալական քարտը բնօրինակից (անձնագրի դեպքում հաշվառման հասցեի էջի առկայությունը պարտադիր է),
  • Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանկարահանել Ձեզ՝

      - Ներկայացնելով Ձեր անունը, ազգանունը, հայրանունը

      - Արտահայտել ցանկություն՝ ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ դառնալու համար, 

      - Տեսանկարահանման ընթացքում ցուցադրել Ձեր անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը (լուսանկարի էջը)

      - Նշել, որ անձնագիրը կամ նույնականացման քարտը պատկանում է Ձեզ,

      - Նշել, որ Դուք պահանջվող փաստաթղթերի լուսանկարը կամ սքանավորված տարբերակը ուղարկում եք ՄոբիԴրամին:

 

       Օրինակ՝ Ես՝ Արամ Արամի Արամյանս, ցանկանում եմ դառնալ ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ, սա իմ անձնագրի բնօրինակն է, որը ցուցադրում եմ և ուղարկում եմ դրա և պահանջվող մյուս փաստաթղթերի լուսանկարները ՄոբիԴրամին: 

  • Տեսագրությունը և նույնականացման համար պահանջվող փաստաթղթերի ամբողջությամբ տեսանելի լուսանկարը, ինչպես նաև ՄոբիԴրամում հաշվի նույնականացուցիչը՝ նույնականացվողի հասանելի կոնտակտային հեռախոսահամարը, ուղարկել Viber-ի կամ WhatsApp-ի +37498600888 համարին:



Ուշադրություն՝ տեսագրությունը պետք է լինի բնօրինակ և առանց որևէ ֆիլտրի:
Կոնտակտային և նույնականացուցիչ հանդիսացող հեռախոսահամարները պետք է լինեն հասանելի՝ հետադարձ կապ հաստատելու համար:


Այս ծառայությունից օգտվելու դեպքում Ձեր հարցմանն ընթացք կտրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:


Առցանց նույնականացում

Պրեմիում հաճախորդ հնարավոր է դառնալ նույնականացման քարտի կամ անձնագրի և հայաստանյան բանկերի կողմից թողարկված բանկային քարտի միջոցով:

Մուտք գործեք Ձեր անձնական էջ բջջային հավելվածի կամ վեբ կայքի միջոցով, սեղմեք Դառնալ Պրեմիում Հաճախորդ կոճակը և հետևեք հրահանգներին: Նույնականացման գործընթացի ընթացքում Ձեր բանկային քարտից կգանձվի 100 դրամ, որը կփոխանցվի ՄոբիԴրամի Ձեր հաշվին: Այդ 100 դրամը կարող եք օգտագործել վճարումներ կատարելու համար կամ հետ փոխանցել բանկային քարտին: 

Նույնականացման գործընթացն ավարտելու և ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականացման համար օգտագործված անձնագրի*/նույնականացման քարտի և սոցիալական քարտի լուսանկարը կամ սքանավորված տարբերակը բնօրինակից, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի հետ Ձեր լուսանկարն**՝  ուղարկել հետևյալ միջոցներից մեկով՝ help@mobidram.am էլ.փոստի հասցեին, կամ  Viber-ի կամ WhatsApp-ի +37498600888 համարին` նշելով հաշվի նույնականացուցիչը, կամ փաստաթղթերի բնօրինակը անձամբ ներկայացնել ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը:

 

Ձեր հարցմանն ընթացք կտրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

*անձնագրի դեպքում հաշվառման հասցեի էջի առկայությունը պարտադիր է

**լուսանկարը պետք է լինի առանց որևէ ֆիլտրի




Նույնականացում ՄոբիԴրամի մասնաճյուղերում

 Պրեմիում հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Երևանում և մարզերում գտնվող մեր մասնաճյուղերից մեկը, ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ և սոցիալական քարտ, ստորագրել էլեկտրոնային հաշիվ բացելու վերաբերյալ պայմանագիր և դառնալ Պրեմիում հաճախորդ: 


Նշում՝ Ընկերությունն իրավունք ունի մերժել առցանց և հեռավար նույնականացման հայտը և ուղղորդել հաճախորդին Ընկերության մասնաճյուղերից մեկը: 
751x208_mobidram_final