Բանկային քարտեր

Դուք կարող եք համալրել Ձեր հաշիվը ՄոբիԴրամ վճարային համակարգում ցանկացած տեղական կամ միջազգային Visa, MasterCard կամ Maestro քարտերի միջոցով:

  • Մուտք գործե՛ք Ձեր ՄոբիԴրամի անձնական էջ բջջային հավելվածից կամ https://www.login.mobidram.am կայքից,

  • Ընտրե՛ք Հաշվի համալրում բաժինը,

  • Ընտրե՛ք Բանկային քարտեր* ենթաբաժինը,

  • Լրացրե՛ք անհրաժեշտ դաշտերը և հետևե՛ք հրահանգներին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ՝ Այժմ Դուք կարող եք կցել Ձեր բանկային քարտը/քարտերը Ձեր ՄոբիԴրամի հաշվին և կատարել հաշվի համալրում մեկ հպումով առանց ամեն անգամ քարտի տվյալները մուտքագրելու: Ավելին, Դուք կարող եք կատարել բոլոր ֆինանսական գործարքները ՄոբիԴրամի հաշվին կցված քարտի միջոցով: 

ԱրՔա համակարգի միջոցով տեղական քարտերով** համալրելու դեպքում, ծառայության միջնորդավճարը կազմում է 0%***, իսկ միջազգային քարտերով**** ` 1%:

Միջնորդավճարը գանձվում է քարտի վրա առկա միջոցներից:    

Հաշվի համալրումը կհաստատվի կարճ (SMS) կամ էլ. հաղորդագրության միջոցով: 


Վիզա, ՄաստերՔարտ կամ Մաեստրո քարտերի միջոցով ՄոբիԴրամի մեկ հաշվի համալրման ամսական սահմանաչափը կազմում է 4,000,000 ՀՀ դրամ:  


*Ծառայությունը հասանելի է միայն Պրեմիում հաճախորդներին:
***Բացառությամբ Ամերիա բանկի, որի կրեդիտային քարտերի համար սակագինը կազմում է 2%
***Բացառությամբ ՎՏԲ-Հայաստան բանկի: Նշված քարտերի համար սակագինը կազմում է 1%: 
****
Միջազգային քարտերի միջոցով լիցքավորման ընթացքում խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել +374 94 297333 համարով: