Բանկային փոխանցումներ
ՄոբիԴրամի մասնաճյուղերում Դուք կարող եք նաև կատարել բանկային փոխանցումներ ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հաշիվներին:
Բանկային փոխանցմում իրականցնելու համար հաճախորդը պետք է նշի այն բանկային հաշվեհամարը, որի վրա ցանկանում է կատարել փոխանցումը, ստացողի անունը, ազգանունը, վարկի մարում կատարելիս՝ վարկային պայմանագրի համարը (եթե այդպիսին առկա է), անձնագրի սերիան և համարը (եթե այդ տեղեկույթունը պահանջում է ստացողի բանկը), վճարողի անունը, ազգանունը:
Անհրաժեշտության դեպքում ըստ պահանջի հաճախորդը տրամադրում է նաև հեռախոսահամար:
Յուրաքանչյուր գործաքրի համար տրամադրվում է համապատասխան անդորրագիր, որն իր մեջ պարունակում է վերը նշված տեղեկությունը, ինչպես նաև գործարքի պատարման ամսաթիվը, ժամը, գործակալի անունը, ազգանունը:
Վճարման անդորրագիրը ստորագրվում է թե՛ գործակալի, թե՛ հաճախորդի կողմից:
Գումարները հասցեատիրոջ հաշվին համալրվում են 1-2 բանկային օրվա ընթացքում։
Բանկային փոխանցումները կատարվում են ՀԾ Բանկ 4.0 համակարգի և ՀԾ Կլիենտ-Բանկ համակարգերի միջոցով։ Մասնաճյուղերում ընդունված գումարները փոխանցվում են անմիջապես՝ նույն օրը ՀԾ Կլիենտ-Բանկ համակարգի միջոցով։
Բանկային փոխանցումների միջնորդավճարը կազմում է 0.2% (առնվազն 200 դրամ, առավելագույնը 1000 դրամ):
Գուդ կրեդիտ և Ֆարմ կրեդիտ ՈւՎԿ-ների վարկի մարումը կատարվում է առանց միջնորդավճարի:
Սխալների ուղղումը կատարվում է համաձայն ընկերության սխալների ուղղման ընթացակարգի: