Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Հայաստան B2B վճարային ծառայություններ․ վճարումների, փոխանցումների, կապուղիների համար API

«ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում գործող B2B վճարային կապուղի, որը նախատեսված է բանկերի, վճարային ծառայությունների մատակարարների (PSP) և ֆինթեք կազմակերպությունների համար։
Միակ միացմամբ կարող եք ստանալ մուտք դեպի Հայաստանի վճարային և փոխանցումների ամբողջական էկոհամակարգը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։


Մեր գործընկերներին առաջարկում ենք՝

  • Միասնական B2B REST API՝
    • քարտերի և հաշիվների լիցքավորման համար (Հայաստան(ARCA, VISA, MASTER))
    • բջջային լիցքավորում և վճարումներ (Հայաստան)
    • կոմունալ և բյուջետային վճարումներ, տուգանքներ (Հայաստան)
    • QR վճարումներ և միացում վաճառողների ցանցին
    • փոխանցումներ դրամապանակից դրամապանակ և բանկային հաշիվ (Հայաստան)
    • միջազգային ուղիներ՝ Կազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Վրաստան և այլն
  • Հարթակ՝ համապատասխան ՀՀ ԿԲ պահանջներին (ՀՊՈՒ, էլ.փող և այլն)։
  • Մանրածախ սերվիսների ամբողջական փաթեթ՝ հասանելի գործընկերային ալիքով՝ էլեկտրոնային դրամապանակ, քարտային փոխանցումներ, առցանց վճարումներ, հավելված։

 

Գաղտնիության և ծառայության մատուցման մակարդակի համաձայնագրեր (NDA և SLA)

 

Տեխնիկական ինտեգրման մանրամասները տրամադրելուց առաջ կողմերը ստորագրում են գաղտնիության չբացահայտման համաձայնագիր(NDA)։
Գործընկերության մեկնարկի փուլում սահմանվում է ծառայության մատուցման մակարդակի համաձայնագիրը (SLA), որը ներառում է՝ հասանելիության նպատակային ցուցանիշներ, արձագանքման և վերականգնման ժամկետներ, սպասարկման պատուհաններ, մոնիթորինգ և հաշվետվություն։


Ի՞նչու ընտրել ՄոբիԴրամը

 

  • Ուղիղ մուտք դեպի Հայաստանի ֆինանսական ծառայություններ՝ քարտեր, հաշիվներ, բջջային վճարումներ, կոմունալ ծառայություններ, QR վճարումներ։

  • Արագ և ճկուն ինտեգրում — մեր API ենթակառուցվածքը ամբողջությամբ գործող է և պատրաստ գործընկերների միացման։

  • Ագրեգատոր մոդել — ֆինանսական ծառայությունների մատուցում Հայաստանում գործող ընկերությունների համար՝ մեկ միասնական ալիքով։

  • Ամբողջական աջակցություն —ՀՊՈՒ գործընթացներ, էլեկտրոնային փողի ծառայությունների  համապատասխանություն, տեղական կարգավորումների պահպանում։

  • Միջազգային ծածկույթ — Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Վրաստան և այլ երկրներ։

 

Ինչպե՞ս սկսել համագործակցությունը

 

  1. Կապ հաստատեք մեզ հետ՝ լրացնելով B2B Գործընկերություն ձևը կամ գրելով partnersupport@mobidram.am էլ․ փոստի հասցեով։

  2. Ստորագրեք NDA, անցեք գործընկերոջ նախնական գնահատման փուլը, համաձայնեցրեք տեխնիկական պահանջները, առևտրային պայմանները և SLA-ն։

  3. Ստորագրեք գործընկերության պայմանագիրը, միացեք API-ին, իրականացրեք փորձարկում և գործարկեք ծառայությունը։

  4. Ձեր հաճախորդները կստանան հասանելիություն դեպի համալրումներ, վճարումներ, փոխանցումներ, կոմունալ ծառայություններ և QR վճարումներ։

  5. Մենք ապահովում ենք շարունակական հաշվետվություն, մոնիթորինգ և աջակցություն՝ ապահովելով թափանցիկ և արդյունավետ գործընկերային համագործակցություն։

 

Պատրա՞ստ եք համագործակցության

 

Գրեք մեզ partnersupport@mobidram.am էլ. փոստի հասցեով — մենք կտրամադրենք API փաստաթղթերը և հասանելիություն փորձարկման (sandbox) միջավայրին մուտք։