Դրամական փոխանցումներ
ՄոբիԴրամի մասնաճյուղերում Դուք կարող եք ուղարկել և ստանալ դրամական միջոցներ Յունիստրիմ դրամական փոխանցումների միջազգային համակարգով:
Դրամական միջոցների փոխանցումը կամ դրանց ստացումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացնելու դեպքում: Գումարը հաճախորդին տրամադրվում է միայն վերջինիս կողմից փոխանցման եզակի կոդը, ուղարկողի անունը, ազգանունը, փոխանցված գումարի արժույթը և չափը նշելուց հետո:
Յուրաքնչյուր գործարքից հետո հաճախորդին տրամադրվում է գործարքի վերաբերյալ անդորրագիր, որն իր մեջ պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունը՝
- Գործարքի կատարման ամսաթիվը,
- Փոխանցում կատարողի անունը, ազգանունը,
- Ստացողի անունը, ազգանունը
- Փոխանցման կոդը:
Հաճախորդին տրամադրվում է փոխանցված գումարը կա՛մ ՀՀ դրամով, կա՛մ ուղարկված արժույթով*:
Ուղարկելիս միջնորդավճարը գանձվում է ՀՀ դրամով` հաշվարկած ՄոբիԴրամում գործող օրվա կուրսով: Ուղարկվող գումարը կարող է լինել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ տվյալ համակարգի թույլատրելի արժույթով:
Փոխանցվող կամ վճարվող գումարը կարող է ընդունվել կամ վճարվել ՀՀ դրամով` միայն հաճախորդի ցանկության դեպքում:
Վերը նշված փոխանցման համակարգերով փոխանցմուներն իրականացվում են առանց հաշվի բացման:
Դրամական փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել վերը նշված հղումներում:
* Յունիստրիմ համակարգի միջոցով ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով ուղարկված գումարները տրամադրելիս հաճախորդից գանձվում է 3% միջնորդավճար:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»`
https://www.fininfo.am ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է