Հաճախորդի իրավունքները

Մատուցվող ծառայությունների վերաբերյալ բողոք-պահանջները բավարարվում են համաձայն ստորև բերված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի  2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի հավելված 9-ի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 225-Ն որոշման հավելված 2-ի:

Հավելված 1
Հավելված 2 

Հաճախորդի և «ՄոբիԴրամ» ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են «էլեկտրոնային փողերով ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով», որոնց 12-րդ և 13-րդ կետերը համապատասխանաբար նվիրված են բողոքների ներկայացման և դիտարկման և վեճերի լուծման կարգերին

Դիմում-բողոքները կարելի է ուղղել էլեկտրոնային և/կամ թղթային տարբերակով.

«ՄոբիԴրամ» ՓԲԸ
ք. Երևան, 0015, Արգիշտի փող. 4/1
Էլ. փոստի հասցե` help@mobidram.am
Հեռ.՝ 094 297333

Բողոք-պահանջների հայտի լրացման ձևին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վճարումների ընդունման հնարավոր սխալները, բողոքները և վեճերը կարելի է կարգավորել ըստ հաստատված  ընթացակարգի:

Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները հնարավորություն ունեն նաև ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Առաջարկների հայտի լրացման ձևին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ: