Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

MobiDram-ը միանում է FinTech Armenia-ին՝ որպես հիմնադիր անդամ

Սպտ 01, 2026
Օրինակ

MobiDram-ը միանում է FinTech Armenia-ին՝ որպես հիմնադիր անդամ

MobiDram-ը միանում է FinTech Armenia-ին՝ որպես հիմնադիր անդամ։ FinTech Armenia-ն նորարարական ոլորտային կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել FinTech ոլորտում կապերի ամրապնդմանը, նորարարությունների զարգացմանը և փոխակերպմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ FinTech Armenia ոլորտային ասոցիացիան գործում է որպես ինստիտուցիոնալ կապերի հարթակ՝ նպատակ ունենալով Երևանում ձևավորել համապարփակ FinTech կենտրոն և վերափոխել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի ապագան՝ ընդգրկելով վճարային և հեռահաղորդակցական համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայություններում արհեստական բանականության կիրառումը, բլոկչեյնն ու թոքենիզացիան, ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը՝ տեղական, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում։ MobiDram-ը պատրաստակամ է աջակցել FinTech Armenia-ի՝ FinTech ոլորտի զարգացմանն ուղղված ակտիվ նախաձեռնություններին՝ ստեղծելով դինամիկ համագործակցության հարթակ արագ զարգացող FinTech ոլորտի և հեռահաղորդակցության ոլորտում արագորեն զարգացող վճարային համակարգերի միջև՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ MobiDram-ի մասնագետները ներգրավված կլինեն FinTech Armenia-ի առանցքային ինստիտուցիոնալ ուղղություններում, որոնցից են հեռահաղորդակցության և վճարային համակարգերի փոխակերպումը (TelCo & Payments Transformation), ստարտափների և վենչուրային ծրագրերը (Startups & Ventures), ՀՀ ԿԲ կարգավորիչ փորձարկման միջավայրը (CBA Sandbox) և կրթությունը։ Այս համագործակցության շրջանակում MobiDram-ը և FinTech Armenia-ն համատեղ կիրականացնեն FinTech էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ ներառյալ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերը, հետազոտական և զարգացման (R&D) նախագծերը, ինչպես նաև FinTech Armenia Summits համաժողովները։ Համագործակցությունը միտված է ֆինանսական ծառայությունների թվային փոխակերպման խթանմանը, FinTech ոլորտի լավագույն փորձի փոխանակմանը և միջազգային բիզնես հնարավորությունների ընդլայնմանը։

«ՄոբիԴրամ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը նշել է.

«Մենք ուրախ ենք միանալ FinTech Armenia-ին՝ որպես հիմնադիր անդամ, և մեր ներդրումն ունենալ մեր տարածաշրջանում FinTech ոլորտի դինամիկ զարգացման գործում՝ նպաստելով թվային գրագիտության բարձրացմանը և հասանելի ու նորարարական վճարային ծառայությունների զարգացմանը։ MobiDram-ը շարունակելու է զարգացնել հաճախորդակենտրոն, արհեստական բանականության վրա հիմնված թվային լուծումներ՝ արդիականացնելով վճարային փորձը, ներգրավելով նոր սերնդի իրացվելիության գործընկերներ և ներդնելով ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիական լուծումներ։ Մեր առաջիկա նորարարական նախաձեռնություններից են նոր սերնդի վճարային դրամապանակի ստեղծումը, թոքենիզացիայի փորձնական ծրագրերի իրականացումը, կենսաչափական նույնականացման, imID վերիֆիկացման, հեռահաղորդակցական համակարգերի ինտեգրման և այլ լուծումների ներդրումը։ Այս համագործակցությունը մեր FinTech ուղու շարունակությունն ու արագացումն է՝ նպաստելով ոլորտի փոխակերպմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում»։

FinTech Armenia-ի Խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը հավելել է.

«MobiDram-ի միացումը մեր ընդլայնվող ինստիտուցիոնալ FinTech Armenia Association հարթակին նշանակալի փոփոխություն է ինչպես Հայաստանի FinTech ոլորտի, այնպես էլ հեռահաղորդակցական վճարումների փոխակերպման միջազգային շուկայի համար։ MobiDram-ի վճարային ծառայությունների էկոհամակարգային լուծումները ժամանակակից են և բազմազան՝ ունենալով կապակցվածության հետագա ընդլայնման մեծ ներուժ՝ իր հեռահաղորդակցական բաժնետեր Viva-ի ցանցերի և ենթակառուցվածքների միջոցով։ Մենք ուրախ ենք ավելի սերտ համագործակցելու MobiDram-ի թիմի հետ՝ խթանելով և հետագայում ընդլայնելով հայկական FinTech շուկայի մասնակիցների ինտեգրումը գլոբալ ֆինանսական էկոհամակարգին, և հակառակը»։

MobiDram-ի մասին

«ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն հայկական վճարահաշվարկային կազմակերպություն է, որը գործում է 2011 թվականից՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա։ Ընկերությունը Հայաստանի խոշորագույն բջջային օպերատոր «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունն է։ MobiDram-ը տրամադրում է վճարային ծառայությունների լայն շրջանակ՝ առցանց դրամապանակի, ինքնասպասարկման վճարային տերմինալների և մասնաճյուղերի միջոցով՝ դարձնելով ամենօրյա ֆինանսական գործարքներն արագ, հարմար և անվտանգ։ Ընկերությունը նաև համագործակցում է բիզնեսների հետ՝ տրամադրելով նրանց կարիքներին համապատասխան տեխնոլոգիական և ծրագրային լուծումներ։ Կենտրոնանալով նորարարության, հասանելիության և տեխնոլոգիաների վրա՝ MobiDram-ը շարունակում է կատարելագործել իր ծառայությունները և նպաստել Հայաստանում թվային ֆինանսական ծառայությունների ու FinTech էկոհամակարգի զարգացմանը։

FinTech Armenia-ի մասին

FinTech Armenia-ն Կովկասի և Կենտրոնական Ասիայի առաջատար FinTech, ԱԲ և բանկային հանգույցն է (հաբը)՝ հանդես գալով որպես դինամիկ ինստիտուցիոնալ կապակցվածության հարթակ և ոլորտային ասոցիացիա, որը միավորում է նորարարությունը և խթանում ֆինանսատեխնոլոգիական փոխակերպումը՝ ողջ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Անդամակցությունների, գործընկերությունների, հետազոտական և զարգացման (R&D) ուղղությունների, հանձնաժողովների և ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերի միջոցով FinTech Armenia-ն միավորում է մասնավոր ընկերություններին, պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, ակադեմիական հաստատություններին և ստարտափներին՝ նպաստելով ֆինանսական ծառայությունների ոլորտի փոխակերպման արագացմանը, նոր ֆինանսական տեխնոլոգիաների, AI գործիքների և FinTech լուծումների ներդրմանն ու տարածմանը։

Կապ՝ Stefan@FinTechArmenia.com