Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

ՄոբիԴրամը FinnoWay Armenia-ի բրոնզե գործընկեր

Դկտ 04, 2025

Ուրախ ենք մեր հաճախորդների և գործընկերների հետ կիսվել հրաշալի նորությամբ։

ՄոբիԴրամ ՓԲ ընկերությունը դարձել է Հարավային Կովկասում առաջին միջազգային PLUS-ֆորումի՝ FinnoWay Armenia-ի բրոնզե հովանավորը, որն անցկացվել է նոյեմբերի 11–12-ը Երևանում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի աջակցությամբ։

Ֆորումը մեկ հարկի տակ էր հավաքել պետական մարմինների, ՏՏ ոլորտի, ֆոնդային բորսաների, ներդրումային կազմակերպությունների, հեռահաղորդակցության օպերատորների ներկայացուցիչների, բանկերի և ֆինտեխ ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև մանրածախ առևտրի և էլեկտրոնային կոմերցիայի մասնագետների՝ աշխարհի ավելի քան 30 երկրներից։


Ֆորումում զեկույցներով հանդես են եկել ավելի քան 130 բանախոսներ։ Ծրագիրն ընդգրկում էր մի շարք առաջնահերթ թեմաներ՝ բանկային ոլորտի թվային փոփոխություն, տեղական վճարային համակարգերի զարգացում, կիբերանվտանգության ոլորտում նորարարությունների ներդրում, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների կիրառություն պետական կառավարման մեջ։


ՄոբիԴրամ-ի մասնակցությունը FinnoWay Armenia-ին կարևոր քայլ էր ընկերության դիրքերը միջազգային ֆինտեխ հարթակում ամրապնդելու համար։ Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք նախաձեռնությունների, որոնք նպաստում են թվային տնտեսության զարգացմանը և նորարարական լուծումների ներդրմանը տարածաշրջանում։


Այս մասնակցությունը ոչ միայն բարձրացրեց մեր բրենդի ճանաչելիությունը, այլև հնարավորություն ընձեռեց հաստատել նոր մասնագիտական կապեր, փոխանակվել փորձով առաջատար միջազգային մասնագետների հետ և ընդգծել մեր ձգտումը՝ ակտիվորեն ձևավորելու ֆինանսական տեխնոլոգիաների ապագան։


Մենք նախատեսում ենք շարունակել հետևել ժամանակակից, հուսալի և մատչելի թվային լուծումների ստեղծման գործընթացին՝ շուկայի բոլոր մասնակիցների համար։