Ուրախ ենք տեղեկացնել, որ «My Viva-MTS» հավելվածում «ՄոբիԴրամ»-ի միջոցով Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների դրմաց վճարումներ իրականացնելու դեպքում բաժանորդն իր բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին ստանում է վճարված գումարի 10%-ը, որը հասանելի կլինի Վիվա-ՄՏՍ-ի բջջային ծառայություններից օգտվելու համար:
Առաջարկը հասանելի է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին:
Ակցիային մասնակցության համար՝ վճարման նվազագույն գումարը պետք է կազմի 200 դրամ:
Առաջարկը գործում է մինչև 31.10.2022թ. (ներառյալ):
Ծանոթություններ
- Ակցիային մասնակցության համար՝ վճարման նվազագույն գումարը պետք է կազմի 200 դրամ:
- 10% չափով գումարը արտացոլվում է բաժանորդի հիմնական հաշվեկշռի մնացորդի հետ միասին:
- 10% չափով գումարի փոխանցումը հաստատվում է բաժանորդի բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցմամբ:
- 10% չափով կուտակված գումարը կարելի է օգտագործել միայն հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու նպատակով:
- Թույլատրելի առավելագույն մնացորդը (90 000 ՀՀ դրամ) գերազանցելու դեպքում 10 % փոխանցում չի կուտակվում: