Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

Ստանդարտ եւ Կլասիկ տեսակի հաճախորդները հնարավորություն ունեն դառնալու Պրեմիում հաճախորդ առանց ՄոբիԴրամի մասնաճյուղ ներկայանալու

Հկտ 21, 2016

Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Ստանդարտ եւ Կլասիկ տեսակի հաճախորդները հնարավորություն ունեն դառնալու Պրեմիում հաճախորդ առանց ՄոբիԴրամի մասնաճյուղ ներկայանալու: Տվյալ փոփոխությունը հնարավոր կլինի իրականացնել նույնականացման քարտ ունեցող հաճախորդների համար:

 Վերոնշյալ չնույնականացված հաճախորդներն իրենց անձնական տվյալներում կունենան Նույնականացում ID Card-ով ենթամենյու:

  Նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է.

  1. Նույնականացման քարտը (ID Card) միացնել ընթերցող սարքին,
  2. Նույնականացում ID Card-ով ենթամենյուից սեղմել Կարդալ տվյալները,
  3. Հաստատել ներկայացված տվյալները,
  4. Մուտքագրել Նույնականացման քարտի Pin ծածկագիրը,
  5. Հաստատել վերջնական ներկայացված տվյալները:

 Վերոնշյալ կետերն իրականացնելուց հետո անհրաժեշտ է կրկին մուտք գործել ՄոբիԴրամի անձնական էջ: