Ուրախ ենք տեղեկացնել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան 3/2 հասցեում բացվել է ՄոբիԴրամի նոր մասնաճյուղ, որտեղ կարելի է օգտվել ՄոբիԴրամի կողմից մատուցվող բոլոր ծառայություններից:
ՄոբիԴրամի նոր մասնաճյուղում կարող եք նաև ստանալ «Ֆարմ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի գումարները, ինչպես նաև իրականացնել վարկերի մարում:
«Ֆարմ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի մարումը ՄոբիԴրամի բոլոր մասնաճյուղերում իրականացվում է առանց միջնորդավճարի:
ՄոբիԴրամի Մասիսի մասնաճյուղի աշխատանքային ժամերն են երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ը:
ՄոբիԴրամի այս մասնաճյուղում վարկառուներին վարկերի տրամադրումն իրականացվում է 10:30-ից 16:30-ը ընկած ժամանակահատվածում: