Առցանց վճարումներ բազմաթիվ կայքերով
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄոբիԴրամի և արտասահմանյան «Իքսոլլա» ընկերության համագործակցության արդյունքում ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվից կարող եք վճարել ավելի քան 140 կայքերում`www.odnoklassniki.ru, www.mail.ru, www.vkontakte.ru և այլն, ներկայացված տարատեսակ ծառայությունների դիմաց:
Վճարելու համար անհրաժեշտ է նշել ծառայությունը, որպես վճարման միջոց ընտրել «Իքսոլլա», այնուհետև ցուցակից ընտրել ՄոբիԴրամ, շարունակելով քայլերը, մուտք գործել ՄոբիԴրամ համակարգում Ձեր անձնական էջ, մուտքագրել PIN կոդը և ավարտել վճարումը:
Ծառայությունների ընդլայնված ցանկը կարող եք գտնել` այցելելով https://secure.xsolla.com/
Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի: Ծառայությունը դեռևս հասանելի է միայն ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդներին:
Առցանց վճարումներ www.4car.am -ից
Այսուհետ Ոստիկանության վարչական տույժերի դիմաց վճարումներ կարող եք կատարել www.4car.am կայքից` օգտագործելով ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվը:
Ոստիկանության վարչական տույժերի դիմաց www.4car.am կայքից վճարելու համար որպես վճարման տարբերակ հարկավոր է ընտրել ՄոբիԴրամը և կատարել վճարում:
Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ: Ծառայությունը դեռևս հասանելի է միայն ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդներին: