Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետև ՄոբիԴրամի ցանկացած հաշիվ հնարավոր է համալրել «Ինտերքսպրես»-ի շուրջ 350 վճարային տերմինալների միջոցով, որոնք գտնվում են Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում:
Այս ծառայության միջոցով Դուք կարող եք ակնթարթորեն ստանալ միկրո փոխանցումներ Ռուսաստանից Ձեր ՄոբիԴրամ էլեկտրոնային հաշվին, և օգտագործել ստացված դրամական միջոցները ՄոբիԴրամի կողմից առաջարկվող բազմատեսակ ծառայություններից (կանխիկացում, կոմունալ վճարումներ, առցանց վճարումներ, փոխանցումներ և այլն) օգտվելու համար:
«Ինտերէքսպրես» վճարային տերմինալների հասցեները կարող եք գտնել այստեղ:
Հաշվի համալրման համար հարկավոր է վճարային տերմինալի մենյուից մուտք գործել “Արտասահմանյան օպերատորներ” բաժինը, այնուհետև՝ “Էլեկտրոնային դրամապանակներ” ենթաբաժինը, ընտրել “ՄոբիԴրամ”-ը , մուտքագրել ստացողի հեռախոսահամարը* առանց զրոյի, մուտքագրել գումարը և հաստատել գործարքը: Հաշվետերը կստանա հաշվի լիցքավորման վերաբերյալ ծանուցում՝ վայրկյանների ընթացքում:
Ծառայության միջնորդավճարը 3% է, որը գանձվում է համալրողից:
Յուրաքանչյուր համալրման նվազագույն գումարը 50, իսկ առավելագույնը` 10 000 ռուսական ռուբլի է:
«Ինտերքսպրես» վճարային տերմինալների միջոցով համալրման առավելագույն գումարը կազմում է.
- Մեկ օրվա ընթացքում` 200 000 ՀՀ դրամ,
- Մեկ ամսվա ընթացքում` 400 000 ՀՀ դրամ,
- Մեկ տարվա ընթացքում` 1 200 000 ՀՀ դրամ
*Հաշվի համալրումը տեղի կունենա, եթե նշված հեռախոսահամարը գրանցված է ՄոբիԴրամ վճարային համակարգում որպես հաշվի նույնականացուցիչ: