ՄոբիԴրամն իր ծառայությունները հասանելի է դարձնում բոլորին:
Այսուհետև ՄոբիԴրամի հաճախորդ կարելի է դառնալ` գրանցելով հայաստանյան կամ արտասահմանյան ավելի քան 50 երկրների բջջային հեռախոսահամարները: Երկրների ցանկը կարելի է գտնել առցանց գրանցման էջում:
Անհրաժեշտ է այցելել գրանցման էջը, նշել բջջային հեռախոսահամարը համապատասխան ձևաչափով և հետևել պահանջվող քայլերին: Կարճ ժամանակ անց նշած բջջային հեռախոսահամարին հաճախորդը կստանա նույնականացման կոդ: Կոդն անհրաժեշտ է գրանցել բացված էջի համապատասխան տողում և, լրացնելով պահանջվող դաշտերը, ավարտել ՄոբիԴրամ համակարգում գրանցումը:
Վայելեք նոր սերնդի նորարարական ֆինանսական լուծումները: