Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ ՄոբիԴրամի հաճախորդները կարող են համալրել իրենց անձնական հաշիվները՝ փոխանցելով գումարը ՄոբիԴրամի թե «Կոնվերսբանկում» և թե «ՎՏԲ-Հայաստան», «Արարատբանկ» և «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկերում գործող հաշիվների վրա:
Դրա համար բավական է այցելել այս բանկերից մեկի մասնաճյուղ, ներկայացնել ՄոբիԴրամի անձնական հաշիվը կամ դրա նույնականացուցիչը (էլեկտրոնային փոստի հասցեն կամ բջջային հեռախոսահամարը), ինչպես նաև հաշվի սեփականատիրոջ անունը և ազգանունը, և փոխանցել համապատասխան գումարը այդ բանկում ՄոբիԴրամի համապատասխան հաշվին:
ՄոբիԴրամի դրամային հաշիվները
| Բանկ | Դրամային հաշիվ |
| «ՎՏԲ-Հայաստան» | 16062001322900 |
| «Արարատբանկ» | 1510019050830100 |
| «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» | 2380027704080100 |
| «Կոնվերսբանկ» | 1930040280000100 |
Հայաստանում գործող առևտրային բանկերում հաշվի լիցքավորման ծառայության դիմաց վճարը գանձվում է տվյալ բանկի կողմից հաստատված սակագներով: