 | Ուրախ ենք տեղեկացնել ՄոբիԴրամ և Skrill ընկերությունների միջև համագործակցության մեկնարկի մասին: Skrill-ը հանդիսանում է էլեկրոնային վճարումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկը աշխարհում: Համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան ակնթարթորեն գումար փոխանցել Skrill հաշվից դեպի ՄոբիԴրամի հաշիվ: Դուք գումար ե՞ք ստացել Ձեր Skrill հաշվին և չգիտեք ինչպես կանխիկացնել այն: Կամ Դուք փնտրում ե՞ք արտերկրից փոխանցում ստանալու ամենադյուրին տարբերակը: |
Մենք ունենք Ձեր հարցերի պատասխանը:
Այսուհետ Դուք կարող եք ակնթարթորեն գումար փոխանցել Ձեր Skrill հաշվից դեպի Ձեր ՄոբիԴրամ դրամապանակը: Միջազգային փոխանցումներն երբեք այդքան դյուրին չեն եղել, ինչպես Skrill-ի և ՄոբիԴրամի հետ:
Ներկայացնում ենք Ձեզ ծառայությունից օգտվելու երկու տարբերակ՝
- Խնդրե՛ք Ձեր ընկերներին և մտերիմներին գումար փոխանցել իրենց Skrill հաշվից Ձեր ՄոբիԴրամ դրամապանակին:
- Կցե՛ք Ձեր ՄոբիԴրամ դրամապանակը Ձեր Skrill հաշվին և կանխիկացրե՛ք գումարը կամ կատարե՛ք վճարումներ ՄոբիԴրամի միջոցով:
Միջնորդավճարների հաշվարկը նույնպես շատ պարզ Է: Դուք միշտ գիտեք որքան եք ուղարկում և որքան ստանում:
ՄոբիԴրամը համագործակցում է Սքրիլ էլեկտրոնային վճարային համակարգի հետ «ՀոմՍենդ» միջազգային համակարգում մասնակցության միջոցով[1]:
Գումարը Ձեր ՄոբիԴրամի հաշվին փոխանցվելուն պես, Դուք կստանաք SMS հաղորդագրություն:
Կանխիկացնել գումարը կարող եք ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում:
Փորձե՛ք արտերկրից գումար ստանալու այս նոր տարբերակը:
[1] ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 217 Ա որոշում: